Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բաց տեքստով, հրապարակային մեղադրելու է ողջ ժողովրդին ու էլիտաներին

Բաց տեքստով, հրապարակային մեղադրելու է ողջ ժողովրդին ու էլիտաներին
02.12.2024 | 10:25

Երբ տեղի ունենա (ու թող որ ես սխալվեմ) պետականազրկում, Նիկոլն ամենից բաց տեքստով, հրապարակային մեղադրելու է ողջ ժողովրդին ու էլիտաներին՝ ասելով. «Ամեն հնարավոր կերպով, սիմվոլով, 44-օրյայի ժամանակ Էրատո ջոկատով (Արտաշեսյան վերջին հայկական արքայատոհմն էր, հաջորդները ոչ հայկական հիմք ունեին), Անկախության հռչակագրի մասին ոչնչացնող տեքստ հնչեցնելով, գրքի էջեր ընդգծել ու ֆոտո անելով, տարածելով, տարբեր այլ սիմվոլներով, անուղղակի ու ուղղակի ամեն ձև զգուշացրել եմ ձեզ բոլորիդ, որ մի ձև ինձ հանեք մեջտեղից, որ պետություն ունենանք, իսկ դուք ի՞նչ եք արել. ոչ մի բան, հետևաբար, դուք փայ եք այս ամենում, լուռ և աղմկելով նստած նայել եք, ինչ է կատարվում»:

Ի դեպ, նա 2018-ի իշխանահանձնման օպերացիայի ժամանակ իր հարցազրույցներից մեկում ասում էր. «Բա ինչու՞ չեք գալիս ինձ խփում, հեսա իմ համար քայլում եմ, առանց ախրանա, ինչի ինձ մեջտեղից չեք հանում»:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2785

Մեկնաբանություններ